ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
ՆԳՆ-ն շարունակում է ակտիվ քայլերը՝ դրանց լիարժեք իրագործումն ապահովելու համար։

Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) 103-րդ լիագումար նիստը, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի վերաբերյալ համապատասխանության առաջին զեկույցը։ Այն վերաբերում է Հինգերորդ գնահատման փուլի շրջանակում ներկայացված հանձնարարականների կատարմանը, հայտնում են ՆԳՆ–ից։
ՀՀ ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նիստին մասնակցած ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության համակարգում իրականացված օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք ուղղված են բարեվարքության, թափանցիկության և հանրային վստահության բարձրացմանը։
Արդեն իսկ համապատասխանության գնահատման առաջին փուլում ՆԳՆ իրավասության շրջանակում գտնվող հանձնարարականների գերակշիռ մասը ստացել է բարձր գնահատական.
-
5 հանձնարարական գնահատվել է որպես ամբողջությամբ կատարված (satisfactorily implemented)։
-
1 հանձնարարականի մասով ՆԳՆ ներկայացրած լրացուցիչ տեղեկատվությունն ընդունվել է ի գիտություն՝ որպես ամբողջական կատարում։
-
3 հանձնարարական գնահատվել են որպես մասնակի կատարված (partly implemented)՝ հաշվի առնելով դրանց շարունակական ու ինստիտուցիոնալ բնույթը։
GRECO-ն իր զեկույցում գոհունակությամբ նշել է հետևյալ ոլորտներում պատշաճ աշխատանքի մասին.
-
Ոստիկանության թափանցիկություն և հանրային հաղորդակցություն,
-
Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ընդունում,
-
Ծառայողների պարբերական վերապատրաստումներ,
-
Ոստիկանների հնարավոր իրավախախտումների օբյեկտիվ քննություն։
Մասնակի կատարված բաժնում ներառվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ոստիկանությունում կանանց ներկայացվածության բարձրացումը, առաքինության ստուգումներն ու համակարգից դուրս գալուց հետո կիրառվող սահմանափակումները։ ՆԳՆ-ն շարունակում է ակտիվ քայլերը՝ դրանց լիարժեք իրագործումն ապահովելու համար։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: