ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
Ինչու՞ չի կարելի այրել չոր խոտածածկույթը:
Մի կայծ, և կրակն ընդամենը մի քանի րոպեում տարածվում է։ Գարնանը գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգահեռ ավելանում են չոր խոտածածկույթի և խոզանների այրման դեպքերը։ Այն, ինչ շատերը համարում են ցանքատարածքներն ու արոտավայրերը արագ մաքրելու միջոց, իրականում կարող է վերածվել աղետի՝ վնասելով թե՛ բնությունը, թե՛ մարդու առողջությունը։ Մասնագետները շեշտում են, որ սա ոչ միայն սխալ, այլև վտանգավոր գործելակերպ է: ՆԳՆ Փրկարար ծառայությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ երևույթներից:
Կրակը լուրջ սպառնալիք է նաև կենդանական աշխարհի համար։ Վնասվում է էկոհամակարգը և աստիճանաբար կորցնում ինքնավերականգնման կարողությունը։ Փրկարար ծառայությունում արձանագրում են՝ խոզանների այրման դեպքերը հաճախ հանգեցնում են մեծ հրդեհների։
Հրդեհների ընթացքում առաջացող ծուխն ու վնասակար նյութերը բացասաբար են ազդում նաև մարդու առողջության վրա՝ մեծացնելով հիվանդությունների առաջացման ռիսկը։
Հիշեցնենք, որ գյուղատնտեսական հողերում խոզանների, բուսական մնացորդների ու չորացած բուսականության այրումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ հարյուրհիսնապատիկի չափով:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: