ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի տարեդարձին ընդառաջ անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Հուշամրցաշարի ավարտին լավագույն արդյունքներ գրանցած թիմերը ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կողմից պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և պատվոգրերով (դիպլոմներով)։

ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կազմավորման տարեդարձին ընդառաջ՝ հուլիսի 10-ին, «Դինամո» մարզադաշտում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից ոստիկանության վետերանների հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշար։
Մրցաշարի մանրամասները․
-
Մրցումներին մասնակցել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանները ներկայացնող 9 թիմեր։
-
Խաղերի պրոֆեսիոնալ ընթացքն ապահովել են Երևանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչները։
-
Մրցաշարն անցել է ընկերական մթնոլորտում և հրաշալի առիթ է դարձել՝ ևս մեկ անգամ արժևորելու ոստիկանության վետերանների ծառայությունն ու թողած ժառանգությունը։
Հուշամրցաշարի ավարտին լավագույն արդյունքներ գրանցած թիմերը ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կողմից պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և պատվոգրերով (դիպլոմներով)։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: