ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչները Թբիլիսիում միջսահմանային վարժանքի են մասնակցել
Մասնակիցներին շնորհվել են վկայականներ։

Ապրիլի 21-23-ը ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության ստորաբաժանումների, ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման վերապատրաստման կենտրոնի ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցել են Վրաստան-Հայաստան միջսահմանային վարժանքին, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Մասնակցել են 8 երկրի շուրջ 50 ներկայացուցիչներ։ Ներկայացվել են ՆԳՆ Փրկարար ծառայության կառուցվածքը, գործառույթներն ու կարողությունները։
ՆԳՆ փրկարար ծառայության ճառագայթային, քիմիական և կենսաբանական արձագանքման խումբը՝ համագործակցելով վրացական կողմի առաջին արձագանքողների հետ, ամոնիակի արտահոսքի կանխման և վտանգավոր գոտուց տուժածների տարհանման ուղղությամբ իրականացրել են սցենարային գործողություններ։
Նախագիծը նպատակ ունի բարձրացնել գործընկեր երկրների կարողությունները քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային (CBRN) սպառնալիքներին արձագանքելու ուղղությամբ՝ միաժամանակ ամրապնդելով համապատասխան ուսումնական կենտրոնների և արձագանքման կարողությունները, խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը։
Միջսահմանային վարժանքի արդյունքում հայ փրկարարները ձեռք են բերել արձագանքման նոր հմտություններ, ամրապնդել մասնագիտական կարողությունները, որոնք կնպաստեն Փրկարար ծառայության կարողությունների բարձրացմանը։
Մասնակիցներին շնորհվել են վկայականներ։
Միջսահմանային վարժանքը կազմակերպվել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ և իրականացվում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրով՝ eNOVATION նախագծի շրջանակում։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: