ՆԳՆ պատվիրակությունը եվրոպական գործընկերների հետ քննարկում է ունեցել
ՆԳՆ փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում էին նաև նախարարի խորհրդական Վարդան Վարդանյանն ու Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետ Գոհար Բեգոյանը։

Մայիսի 20-23-ը ՀՀ ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում էր Դանիայի Թագավորությունում և Շվեդիայի Թագավորությունում։
ՆԳՆ փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում էին նաև նախարարի խորհրդական Վարդան Վարդանյանն ու Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետ Գոհար Բեգոյանը։
Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառմանը՝ ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարման միջոցով» ծրագրի շրջանակում։
Դանիայում հայկական պատվիրակությունը ծավալուն հանդիպումներ է ունեցել իրավապահ և իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների հետ.
-
Քննարկվել է օմբուդսմենի դերը՝ որպես ազգային կանխարգելիչ մեխանիզմ, ինչպես նաև ոստիկանության նկատմամբ վերահսկողության և բողոքների քննության գործիքակազմը։
-
Կառույցի ներկայացուցիչը հեռավար ձևաչափով հայ գործընկերներին է ներկայացրել ոստիկանների դեմ ուղղված բողոքների քննության ընթացակարգերն ու չափորոշիչները։
-
Ուսումնասիրվել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման դանիական փորձը, ինչպես նաև պետության և քաղաքացիական հասարակության համագործակցության ձևաչափերը։
-
Հանդիպում է կայացել ՄԻԵԴ-ում Դանիայի կառավարության ներկայացուցիչների հետ: Առանցքում եղել են ազգային մակարդակում ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարմանն ուղղված քայլերը։
Հայաստանյան պատվիրակությունն այցելել է Կոպենհագենի համալսարանական քոլեջ և ոստիկանության բաժանմունք, որտեղ ծանոթացել է ձերբակալվածների պահման վայրերի պայմաններին։ Ոստիկանության «Երկխոսություն» ստորաբաժանման ներկայացուցիչները ցուցադրել են զանգվածային միջոցառումների ժամանակ կիրառվող աշխատանքային մեթոդները։
Այցի հաջորդ փուլը Շվեդիայի Լունդ քաղաքում էր, որտեղ պատվիրակությունը հանդիպել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչների հետ։
Կայացած կլոր սեղան-քննարկման ընթացքում շվեդական կողմը ներկայացրել է հավաքների և հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության աշխատանքի, ինչպես նաև ցույցերի կառավարման իրենց առաջավոր փորձը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: