Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2028 թվականից սկսած՝ Հայաստանում կենսաթոշակները կվերանայվեն և առնվազն գնաճի չափով կինդեքսավորվեն
«2028 թվականից սկսած՝ մենք կվերանայենք և առնվազն գնաճի չափով կինդեքսավորենք կենսաթոշակը, որպեսզի այս սոցիալական նշաձողից մենք ներքև այլևս երբեք չիջնենք»․Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2028 թվականից սկսած՝ Հայաստանում կենսաթոշակները կվերանայվեն և առնվազն գնաճի չափով կինդեքսավորվեն։
Վարչապետն ասել է, որ կենսաթոշակների բարձրացման որոշումը կայացվել է 2026 թվականին՝ 2025 թվականի տնտեսական ցուցանիշների հիման վրա։ Նրա խոսքով՝ 2025 թվականի համար ինչպես միջազգային և հայաստանյան կառույցները, այնպես էլ պետական բյուջեն կանխատեսել էին ավելի ցածր տնտեսական աճ, սակայն փաստացի ցուցանիշը շուրջ 2 տոկոսով գերազանցել է կանխատեսումը։
Փաշինյանը կարևորել է այն, որ տնտեսական աճի մասին հայտարարություններից զատ մեր երկրի քաղաքացիները դա տեսնեն իրենց կյանքում։
«Երբ Հայաստանի պետական ինստիտուտներն ազդարարում են տնտեսական աճերի և զարգացման մասին, մարդիկ պետք է իրենց կյանքում, կոնկրետության մեջ տեսնեն այդ աճերը»,- ասել է վարչապետը ։
Փաշինյանը անդրադարձել է նաև այն բանին, որ առաջին անգամ Հայաստանում միջին կենսաթոշակը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից։
«2028 թվականից սկսած՝ մենք կվերանայենք և առնվազն գնաճի չափով կինդեքսավորենք կենսաթոշակը, որպեսզի այս սոցիալական նշաձողից մենք ներքև այլևս երբեք չիջնենք»,- հայտարարել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: