Քաղաքականություն
11 օգոստոսի 2026 • 14:16
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետի հետ
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի գործնական իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մինդաուգաս Սինկևիչիուսին Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել պատասխանատու գործունեության ընթացքում։
Իր հերթին Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսը ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում համատեղ ջանքերով երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ կհաղորդվի։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի գործնական իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Երկուստեք կարևորվել է բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը:
Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։