Բիզնես
6 հոկտեմբերի 2026 • 13:17
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փորձը ցույց է տալիս՝ կառավարական կամ այլ պաշտոնական պարտականությունների որոշակի շրջանակով չկաշկանդված մարդիկ ավելի լավ են տեսնում հնարավորությունները և հեռանկարները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում։
Վարչապետը հանդես է եկել ելույթով և ողջունել ներկաներին՝ ընդգծելով, որ համաժողովի անցկացումը տրամաբանական է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հաստատման հուշագիրն այս տարվա մայիսին ստորագրելուց հետո.
«Նման գործընկերություն հաստատելուց հետո կառավարությունների համար առաջնային հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ իսկ ինչպես այդ քաղաքական կամքը, որն արտահայտվում է ընդունված փաստաթղթերով կամ փաստաթղթով, դարձնել իրականություն։ Եվ այս խնդիրը լուծելու ամենաարդյունավետ ճանապարհը քաղաքական այն բովանդակությունը, որը քննարկվում է կառավարությունների միջև, առօրյա կյանքի մաս դարձնելն է։ Եվ ահա նման համաժողովները հենց այդ նպատակին են ծառայում՝ կառավարությունների կողմից բացված տարածքը լցնել իրական կյանքով»։
Անդրադառնալով տնտեսությանը, գործարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փորձը ցույց է տալիս՝ կառավարական կամ այլ պաշտոնական պարտականությունների որոշակի շրջանակով չկաշկանդված մարդիկ ավելի լավ են տեսնում հնարավորությունները և հեռանկարները։ Այդ համատեքստում, երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ համաժողովի քննարկումների ընթացքում արծարծված մտքերը կթևակոխեն զարգացման հաջորդ փուլ և կդառնան կոնկրետ պայմանավորվածություններ։
Կարդացեք նաև
Բիզնես9 սեպտեմբերի 2026
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է իր առաջին նիստը։
Բիզնես29 օգոստոսի 2026
Արարատ Միրզոյան․ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը թևակոխում է նոր փուլ
Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է դեսպանների և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին:
Բիզնես26 օգոստոսի 2026
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող հինգաստղանի Biltmore հյուրանոցը գնել է հայ գործարար Կարեն Սաֆարյանը
Հինգաստղանի «Բիլթմոր Թբիլիսի» հյուրանոցը, որը համարվում է Թբիլիսիի ամենախորհրդանշական շենքերից մեկը, հոլդինգի համար ներկայացնում է զբոսաշրջության ոլորտում ռազմավարական ներդրում: