Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչու է ակտիվացել Արևմտյան Ադրբեջան խոսույթը
Այս ամենը շարունակվում է հայելային ձևով․Փաշինյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողի կողմից հնչեցրած այն հարցին, թե ամբողջ քարոզարշավը կառուցվեց խաղաղության օրակարգի վրա, և հիմա ընտրություններից անմիջապես հետո Ադրբեջանը խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին։ Արդյոք այս խոսույթը չի հակասում խաղաղության օրակարգին և արդյոք չի նշանակում, որ այն վտանգված է ու տապալված։ Ինչու է Ադրբեջանը նոր թափով խոսում այս մասին, որն ինչ-որ էտապում կարծես դադարեցրել էր։
«Այս թեմային ես անդրադարձել եմ և կասեմ, որ ընդամենը 10-15 օր առաջ հայկական կազմակերպություններն օրակարգ եմ մտցրել հարց, որը վերաբերվում է ղարաբաղյան շարժման շարունակությանը։ Եվ ես ուզում եմ ասել, քանի ԱԺ դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, դա շարունակվելու է հայելային ձևով։ Դրանք ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոններ են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։