Հայաստան
27 օգոստոսի 2026 • 16:06
Նոր ոռոգման համակարգ Սոթքում․ 160 հեկտար հողատարածք ապահովված է ջրով
Դրա շնորհիվ անխափան ոռոգմամբ կապահովվի Սոթքի շուրջ 160 հեկտար ցանքատարածություն։

Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում օգոստոսի 26-ին շահագործման է հանձնվել նորակառույց ոռոգման համակարգը։
Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP), «Հայկը՝ մեր հերոսների համար» ամերիկյան բարեգործական ՀԿ-ի և Վարդենիսի համայնքապետարանի համատեղ ջանքերով։
-
Կառուցվել է 6․2 կմ երկարությամբ ջրագիծ և 4 400 խմ տարողությամբ ջրավազան։ Դրա շնորհիվ անխափան ոռոգմամբ կապահովվի Սոթքի շուրջ 160 հեկտար ցանքատարածություն։
-
Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ՄԱԿ-ի ՊԱԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիումը, ինչպես նաև ՏԿԵՆ, ՋԿ և ԱԳՆ ներկայացուցիչներ։
-
Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդգծել է, որ սահմանապահ բնակավայրերի զարգացումը երկրի անվտանգության հենասյունն է, և նման ծրագրերն առաջիկայում կրելու են շարունակական բնույթ․ հաջորդ նմանատիպ նախագիծը նախատեսված է Գեղամասար բնակավայրում։
Կարդացեք նաև
Հայաստան27 օգոստոսի 2026
ՊՆ-ում քննարկել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները
Նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։
Հայաստան27 օգոստոսի 2026
Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. հերքում
Խուզարկությունը խոչընդոտելու նպատակով խցում պահվող դատապարտյալները ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել։
Հայաստան27 օգոստոսի 2026
ՀՀ նախագահն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին
Հանդիպման ընթացքում Իշխան Զաքարյանը նախագահին ներկայացրել է առաջիկա Համահայկական խաղերին ընդառաջ Կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները, նախատեսվող նախաձեռնություններն ու ծրագրերը։