Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ
Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․
- ԵՐԵՎԱՆ ` «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3 և «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16
- ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՝ Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8
- ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ՝ Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1
- ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ՝ Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41
- ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ՝ Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1
- ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ՝ Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1
- ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ՝ Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62 և Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)
- ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ՝ Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)
- ԼՈՌՈՒ ՄԱՐԶ՝ Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6
- ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ՝ Իջևան՝ Անկախության փողոց, 19/79
- ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ՝ Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ) և Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12
2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։
Գրասենյակներ կգործեն․
- Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում,
- Արմավիրի մարզում՝ Արմավիրում,
- Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում,
- Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում,
- Շիրակի մարզում՝ Արթիկում,
- Արարատի մարզում՝ Արարատում։
Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։
Կարդացեք նաև
Հասարակություն5 հոկտեմբերի 2026
Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:
Հասարակություն5 հոկտեմբերի 2026
Արփինե Սարգսյանը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին
Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրվածության համար, պարեկային ծառայողին մաղթել է շուտափույթ ապաքինում։
Հասարակություն5 հոկտեմբերի 2026
Պապոյանը տեղեկացրել է, թե որքան է էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան
Ֆիզանձինք և ոչ դիլերներ՝ 839 հատ (16 հազար 500 հատից), դիլերներ՝ 940 հատ (3500 հատից):