Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Դեպքին առնչվող նյութերը, ՊԵԿ մաքսային մարմնի կողմից, ուղարկվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` օրենքով նախատեսված հետագա գործողություններն իրականացնելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն մաքսային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում շարունակաբար իրականացնում է լայնածավալ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության օդային սահմանով կանխիկ դրամական միջոցների և ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Օրերս «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի կորած և գտնված իրերի բաժնի աշխատակիցը փորձել է օդանավակայանի տարածքից, ծառայողական անցակետով դուրս բերել թղթե փաթեթ։ Հաշվի առնելով նշյալ աշխատակցի մոտ թղթե փաթեթի առկայության հանգամանքը՝ նույն ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները պարզել են, որ այդ թղթե տոպրակում առկա են «iPhone» մակնշմամբ 30 բջջային հեռախոս, ինչպես նաև 14 միլիոն ռուսական ռուբլի կանխիկ դրամական միջոցներ, և վերջինիս չի թույլատրվել լքել օդանավակայանի տարածքն՝ այդ մասին աշխատանքային կարգով տեղեկացնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պատասխանատուներին։
Պետական եկամուտների կոմիտեի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության Ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության «Զվարթնոց և Էրեբունի» բաժնի մաքսային ծառայողներն իրականացված մաքսային հսկողության արդյուքնում կորած և գտնված իրերի բաժնի աշխատակցի փաթեթում հայտնաբերվել են «iPhone» մակնշմամբ բջջային հեռախոսներ և միլիոնավոր կանխիկ դրամական միջոցներ:
Դեպքի առթիվ ՀՀ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 307 և 313-րդ հոդվածի համապատասխան հատկանիշներով կազմվել են արձանագրություններ։ Դեպքին առնչվող նյութերը, ՊԵԿ մաքսային մարմնի կողմից, ուղարկվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` օրենքով նախատեսված հետագա գործողություններն իրականացնելու նպատակով։ Այնուհետև, նշված կառույցի կողմից նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազությանը` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Կարդացեք նաև
Հայաստան15 հունիսի 2026
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» խաղաղապահ զորավարժությունը
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» միջազգային խաղաղապահ զորավարժությունը, որին կմասնակցեն Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։
Հայաստան15 հունիսի 2026
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը։
Հայաստան15 հունիսի 2026
Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: