Երկուշաբթի, հունիսի 15
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
15 հունիսի 2026 • 09:36

Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է խստացնել ընտրակաշառք տալու և վերցնելու համար սահմանված պատիժները

«Հարցը կքննարկվի և կքվեարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում»։

 Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է խստացնել ընտրակաշառք տալու և վերցնելու համար սահմանված պատիժները

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է խստացնել ընտրակաշառք տալու և վերցնելու համար սահմանված պատիժները։ Այս մասին նա ասել է հրապարակած տեսանյութում։

Ալեն Սիմոնյանն ասել է նաև, որ հարցը կքննարկվի և կքվեարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում։

ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ ընտրակաշառք վերցնելու համար նախկինում նախատեսված մինչև 7 տարվա ազատազրկման փոխարեն կսահմանվի մինչև 9 տարվա ազատազրկում։ Ընտրակաշառք տալու համար նախատեսված պատիժը ևս կխստացվի՝ մինչև 8 տարվա փոխարեն սահմանվելով մինչև 10 տարվա ազատազրկման։

Ալեն Սիմոնյանի տեղեկացմամբ՝երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերվում է մեր բնակավայրերին։

«Մեր բնակավայրերի հիմնական մուտքի մոտ պարտադիր կերպով  պետք է տեղադրված լինի ՀՀ դրոշ։ Սա նույնպես կբերվի ԱԺ օրակարգ և կքվեարկվի»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

 

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև