Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. հերքում
Խուզարկությունը խոչընդոտելու նպատակով խցում պահվող դատապարտյալները ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել։

Անդրադառնալով լրատվամիջոցներով տարածվող լուրերին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած «միջադեպի» մասին՝ ՔԿԾ-ից հայտնում են, որ օգոստոսի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, խցերից մեկում խուզարկություն իրականացնելիս, դատապարտյալներից մեկի մոտ նկատել են կասկածելի փաթեթ:
Խուզարկությունը խոչընդոտելու նպատակով խցում պահվող դատապարտյալները ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել։ Դատապարտյալներից մեկը հարվածել է ծառայողներից մեկի դեմքին և կասկածելի փաթեթը գցել սանհանգույցի կոյուղատարի մեջ։
Դատապարտյալների անհնազանդության, դիմադրության և ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու պայմաններում օրենքով սահմանված կարգով նրանց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ։ Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել։ Դատապարտյալներից մեկը ոտքի շրջանում ցավեր է ունեցել, հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ արձանագրվել է սալջարդ, նույն օրը վերջինս վերադարձվել է ՔԿՀ։ Խցում գտնվող այլ ազատազրկված անձանց մոտ որևէ տեսակի մարմնական վնասվածք առկա չի եղել։
Իրականացված խուզարկության արդյունքում խցի տարբեր հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող, մոտ 32 մլգ հեղուկ զանգվածներով սրվակներ, 5 բջջային հեռախոս, 9 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք, ինչպես նաև դեղահաբեր, այդ թվում՝ անհայտ ծագման։
Դեպքի, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի նկատմամբ իրականացված բռնության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Կարդացեք նաև
Հայաստան27 օգոստոսի 2026
ՊՆ-ում քննարկել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները
Նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։
Հայաստան27 օգոստոսի 2026
ՀՀ նախագահն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին
Հանդիպման ընթացքում Իշխան Զաքարյանը նախագահին ներկայացրել է առաջիկա Համահայկական խաղերին ընդառաջ Կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները, նախատեսվող նախաձեռնություններն ու ծրագրերը։
Հայաստան27 օգոստոսի 2026
Երեք նախարարություն կանվանափոխվի. Սրբուհի Գալյան
«Նպատակն է արդիականացնել պետական կառավարման համակարգը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականությանը և Հայաստանի զարգացման առաջնահերթություններին»,-ասաց նա։