Որոշ շրջաններում և Երևանում ջերմաստիճանը կհասնի +36–ի. եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն էական փոփոխությունների չի ենթարկվի։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ հուլիսի 23-ին և 25-ին (առավելապես կեսօրից հետո), ինչպես նաև 24-ի գիշերն ու կեսօրին հանրապետության առանձին հատվածներում կգրանցվի կարճատև անձրև և ամպրոպ։ Հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 26-27-ին երկրի ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։
Ամպրոպների ընթացքում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Բացի այդ, հուլիսի 23-27-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, իսկ 24-27-ը՝ նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամու արագությունը կհասնի 15-18 մ/վ-ի։
Օդի ջերմաստիճանն էական փոփոխությունների չի ենթարկվի։
Երևանում հուլիսի 23-ի և 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 25-27-ին տեղումներ չեն սպասվում։
Մինչև հուլիսի 27-ը երեկոյան ժամերին մայրաքաղաքում կդիտվի քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։ Այսօր ցերեկը Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +34...+36-ի, իսկ երեկոյան կիջնի մինչև +28...+30 աստիճան։
Կարդացեք նաև
Հայաստան23 հուլիսի 2026
Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով
Գույքի 1-ին աճուրդի վաճառքի մեկնարկային գինը կսահմանվի մարտի 3-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 315 800 000 ՀՀ դրամ։
Հայաստան23 հուլիսի 2026
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը
Նոր կարգը, յուրաքանչյուր անցակետի համար, կգործի այնտեղ առաջին կուտակային կայանատեղիի գործարկման օրվանից։
Հայաստան23 հուլիսի 2026
Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում