Հայաստան
8 մայիսի 2026 • 11:38
Ոստիկանության ծառայողները կօգտվեն մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից
ԱԺ-ն ընդունել է ՆԳՆ նախաձեռնությունը:

ԱԺ-ն ընդունել է ՆԳՆ նախաձեռնությունը՝ համաձայն որի ոստիկանության ծառայողները կօգտվեն մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։
ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
Արմեն Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ Կառավարությունը կսահմանի նաև համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը և պայմանները:
ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախագծի հիմնական նպատակը ոստիկանության համակարգում կադրային կայունության ապահովումն է։ Նա նշել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում ոստիկանության ծառայողները հաճախ ծառայությունն իրականացնում են ոչ իրենց բնակավայրում, ինչի արդյունքում առաջանում է նրանց կենսական պայմանների ապահովման անհրաժեշտություն։
Այս համատեքստում առաջարկվում է պետության կողմից սահմանել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, որոնք կնպաստեն ծառայության գրավչության բարձրացմանը նաև հեռավոր մարզերում։
Կարդացեք նաև
Հայաստան13 հուլիսի 2026
Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:
Հայաստան13 հուլիսի 2026
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։
Հայաստան13 հուլիսի 2026
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ
Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է