Ուկրաինայի ափերի մոտ թուրքական նավ է ենթարկվել ԱԹՍ-ի հարձակման. կան վիրավորներ
Ըստ թուրքական արտաքին գերատեսչության հայտարարության՝ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 22-ի առավոտյան։ Կիևում Թուրքիայի դեսպանատունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը ուշադիր հետևում են տուժած քաղաքացիների առողջական վիճակին։

Ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստի մոտակայքում՝ բաց ծովում, անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարձակման է ենթարկվել պանամական դրոշով ընթացող մի նավ, որը պատկանում է թուրքական ընկերության։ Միջադեպի հետևանքով վիրավորվել են անձնակազմի անդամ հանդիսացող Թուրքիայի երկու քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։
Ըստ թուրքական արտաքին գերատեսչության հայտարարության՝ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 22-ի առավոտյան։ Կիևում Թուրքիայի դեսպանատունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը ուշադիր հետևում են տուժած քաղաքացիների առողջական վիճակին։
Ռուս-ուկրաինական հակամարտության սրմամբ պայմանավորված՝ Անկարան արդեն իսկ իր մտահոգությունն է հայտնել երկու երկրների իշխանություններին.
«Սև ծովում մեր շահերին եվ տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հարձակումների կապակցությամբ թուրքական կողմն իր մտահոգությունն է փոխանցել թե՛ Մոսկվային, թե՛ Կիևին։ Սև ծովում քաղաքացիական նավագնացության անվտանգության ապահովումը Թուրքիայի հիմնական առաջնահերթություններից է»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել հակամարտող բոլոր կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։