Ունենք շուրջ 115 քրեական վարույթ, և հարցաքննության ընթացքում որևէ անձ չի ասել, թե ձայնագրությունը կեղծված է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Ճշտող հարցին՝ արդյո՞ք չեն ասել, որ ձայնագրությունը, օրինակ՝ մոնտաժված է, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հավաստիացրեց՝ հրապարակված ձայնագրություն, ձայնագրության կտոր չկա, որը կոնտեքստից կտրված լինի:

Ունենք շուրջ 115 քրեական վարույթ, նախորդ օրվա դրությամբ եմ ասում, այդ վարույթներով հարցաքննվել են հարյուրավոր անձինք, և որևէ անձ չունենք, որը հարցաքննության ընթացքում հերքած լինի և տվյալներ տրամադրած լինի, որ ձայնագրությունը կեղծված է, այդ խոսակցության հեղինակը ես չեմ, կամ պահանջի, որ նշանակվի փորձաքննություն: Այդ մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք չե՞ն եղել հայտարարություններ հրապարակած ձայնագրությունների իսկության հետ կապված:
«Նման որևէ տվյալ որևէ վարույթով մենք չունենք»,- հայտնեց Նահապետյանը:
Ճշտող հարցին՝ արդյո՞ք չեն ասել, որ ձայնագրությունը, օրինակ՝ մոնտաժված է, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հավաստիացրեց՝ հրապարակված ձայնագրություն, ձայնագրության կտոր չկա, որը կոնտեքստից կտրված լինի:
«Այսինքն՝ հրապարակվել են ձայնագրությունների էն հատվածները ամբողջական, որը վերաբերելի է եղել որևէ քաղաքական ուժի, այսինքն՝ տվյալներ է պարունակում, որ ինքը պատկանում է այս կամ այն քաղաքական ուժին, և խոսակցությունը վերաբերել է կոնկրետ ընտրակաշառքին: Այսինքն՝ մենք էդ ամեն ինչը, բնականաբար, ներկայացնելու ենք դատարան:
Մենք ունենք ավարտված քրեական վարույթներ, 14 քրվարույթ 54 անձի վերաբերյալ արդեն իսկ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան, և վաղը-մյուս օր մեր հանրությունը գնալու է դատարան և անձամբ ծանոթանա այդ ձայնագրությունների հետ»,- տեղեկացրեց Նահապետյանը:
Վերջինս հայտնեց՝ այն ձայնագրությունները, որոնք հանրությունը լսում է ներկայում, կատարվել են մի դեպքում՝ մեկ ամիս առաջ, մյուս դեպքում՝ մեկ օր առաջ կամ մի քանի ամիս առաջ:
«Դրանք ըստ էության որևէ էական նշանակություն չունեն, քանի որ նախաքննական մարմինը դրանք հրապարակում է այն ժամանակ, երբ իրականացվում են բացահայտ գործողություններ»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: