Ուրախ եմ, որ ինչ ուզեք՝ կարող եք խոսել. ձեր իշխանությունների օրոք ձեզ պադյեզդներում քացու տակ էին առել. Ավինյանը՝ ընդդիմադիրներին
Երևանում մի քանի օր առաջ անցկացվել է Եվրոպական համաժողովը։ Հայ ազգի պատմության մեջ նմանատիպ միջոցառում Հայաստանում տեղի չի ունեցել։

«Մայր Հայաստանի» անդամներն ո՞ւր են հանգրվանել՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի ցուցակում և «Հայաստան» դաշինքի ցուցակում։ Եվ այս մարդիկ խոսում են կոռուպցիայից, մեր աշխարհաքաղաքական խնդիրներից, Երևանի ավագանու նիստի ընթացքում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանում մի քանի օր առաջ անցկացվել է Եվրոպական համաժողովը։ Հայ ազգի պատմության մեջ նմանատիպ միջոցառում Հայաստանում տեղի չի ունեցել։ Տիգրան Մեծի ժամանակ սենց բա տեղի չի ունեցել Հայաստանում։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է եղել, աշխարհի ուղիղ կեսը կենտրոնացած էր Երևանում։ Եվ մենք լսում ենք քննադատություն դրա վերաբերյալ։
Ես մի բանի համար եմ շատ ուրախ, որ դուք կարողանում եք այսօր խոսել, որ մենք ստեղծել ենք այդ հնարավորությունը ձեզ համար, որ այստեղ ինչ ուզեք, կարող եք խոսել՝ սուտ լինի, ճիշտ լինի։ Ու ձեզ դրա համար ոչինչ չի լինի, որովհետև ձեր այն ցուցակներում, որտեղ դուք եք, էդ իշխանությունների օրոք ձեզ պադյեզդներում քացու տակ էին առել։ Չնայած, որ ինչ խոսում եք ջուր է և սուտ, բայց ես շատ ուրախ եմ, որ այդ հիմարությունները կարողանում եք խոսել»,- նշել է Ավինյանը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: