Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի համաձայնությունը թույլ կտա անհապաղ վերաբացել Հորմուզի նեղուցը
«Սա էական է տարածաշրջանային կայունության և համաշխարհային տնտեսության համար»։

X սոցիալական ցանցում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն անդրադարձել է ԱՄՆ- Իրան հարաբերություններին, ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը, որը կնքվել է մի շարք գործընկեր երկրների ակտիվ դիվանագիտական ջանքերի հիման վրա: Հույս է հայտնել, որ համաձայնագիրը թույլ կտա անհապաղ վերաբացել Հորմուզի նեղուցը։ Նա գրել է, որ նավագնացության ազատությունը պետք է վերականգնվի անվճար հիմունքներով։
«Սա էական է տարածաշրջանային կայունության և համաշխարհային տնտեսության համար։ Այն դուռ է բացում Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության վերաբերյալ ավելի լայն բանակցությունների համար։ Եվ պետք է վերջ դնի Իրանի միջուկային և բալիստիկ ծրագրերին ու տարածաշրջանում նրա ապակայունացնող գործունեությանը»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։