«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար. երկու անձ կալանավորվել է
Հավաքին մասնակցելու համար գումար տալու գործով անձինք կալանավորվել են

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է, որ մի խումբ անձանց առաջարկվել է գումար՝ քաղաքական հավաքին մասնակցելու դիմաց, այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ քննչական տվյալների՝ Ն.Թ.-ն կազմակերպել է մարդկանց ներգրավում՝ խոստանալով յուրաքանչյուր մասնակցի վճարել 15 հազար դրամ։ Գ.Ա.-ն իր հերթին ներգրավել է մի խումբ անձանց, որոնք մասնակցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության հավաքին և հետո ստացել խոստացված գումարը։
Գ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով, իսկ Ն.Թ.-ի նկատմամբ՝ նույն գործողության կազմակերպման համար։ Երկուսն էլ կալանավորվել են։
Քննության ընթացքում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են նաև ապօրինի պահվող որսորդական հրացան և կանեփանման զանգված։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: