«800 ա քո համար». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով
Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) համատեղ իրականացրած գործողությունների արդյունքում ընտրակաշառք տալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել։ Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Ըստ քննչական մարմնի փոխանցած տվյալների՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում, Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ քաղաքական ուժի օգտին քվեարկելու համար Վայոց ձորի և Շիրակի մարզերի մի շարք բնակիչների տվել է տարբեր չափերի ընտրակաշառք։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում արդեն իսկ ձերբակալվել են մի շարք անձինք: Իրավապահների կողմից կատարվել են խուզարկություններ և անհրաժեշտ այլ վարութային գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։