Քաղաքականություն
11 օգոստոսի 2026 • 08:21
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Այս մասին Ազգային ժողովի օգոստոսի 11-ի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին։

«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում։ Այս մասին Ազգային ժողովի օգոստոսի 11-ի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին։
«Սերժ Սարգսյանի օրոք հայտնի գեներալներից մեկի արած հայտարարությունը մինչև այսօր ուղեղս է ծակում։ Ասում էր՝ ԱԹՍ-մաթս, դրանք ծիտիկներ են, մեր ինչի՞ն է պետք ԱԹՍ-ն, «Գուգլի» քարտեզը կբացենք, կտեսնենք՝ ինչ է կատարվում։ Ու սա այն ժամանակ, երբ Ադրբեջանում 10 և ավելի տարի առաջ արդեն սկսվել էր ԱԹՍ-ների արտադրությունը»,- ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության՝ սպառազինության վերաբերյալ քննադատությանը՝ Չախոյանը հավելեց․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խախտվել է ձեր առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, երբ հարստահարվում էին Հայաստանն ու պետական բյուջեն, իսկ երկու պետությունների միջև ռազմական դիսբալանսը գնալով ավելի էր խորանում»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։