Փարիզում քննարկվել են պաշտպանական արդյունաբերության և տիեզերական անվտանգության ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները
Քննարկումների առանցքում են եղել բարձր տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտներում համատեղ նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Փարիզում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլյուսի հետ, հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական արդյունաբերության, նորարարությունների, տիեզերական անվտանգության և Երկրի դիտարկման ոլորտներում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական հանձնաժողովի Պաշտպանական արդյունաբերության և տիեզերական տարածության գլխավոր տնօրինության (DG DEFIS) հետ փոխգործակցության խորացմանը։ Քննարկումների առանցքում են եղել բարձր տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտներում համատեղ նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։