Հինգշաբթի, մայիսի 14
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
14 մայիսի 2026 • 06:30

Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Մայիսի 28-ի զորահանդեսից

Նա հավելել է, որ կանխատեսում ունի, որ այդ օրը Երևանի ռեստորանները շատ աշխատանք են ունենալու, որովհետև քաղաքացիների մոտ, որոնք ներկա կլինեն զորահանդեսին, դրանից հետո քեֆ անելու ցանկություն է առաջանալու, որովհետև նրանք բոլորովին ուրիշ բանակ են տեսնելու։

Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Մայիսի 28-ի զորահանդեսից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է արել Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը,  ներկա լինել  Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք զորահանդեսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին արձակուրդում է և մասնակցում է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք նախընտրական քարոզարշավին, այդ մասին ասել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ով բանակի հետ կապված լրացուցիչ հարցեր ունի, այդ զորահանդեսը շատերի հարցերի պատասխանները կտա։ Ընդ որում, ես հանձնարարել եմ, որ զորահանդեսի սպառազինությունը ոչ թե գա հրապարակով անցնի գնա, այլ ասել եմ, որ այդ սպառազինությունը պետք է մտնի Հանրապետության հրապարակ, գնա Տիգրան Մեծի պողոտայով, երևի, կձգվի մինչև Երկաթգծի կայարան։ Իհարկե, երկու կողմից մենք կունենանք արգելապատնեշներ, որ մարդիկ շատ չմոտենան։ Եվ ես հանձնարարել եմ, որ թողնեն քաղաքացիները գան,  տեսնեն և գնահատեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ կանխատեսում ունի, որ այդ օրը Երևանի ռեստորանները շատ աշխատանք են ունենալու, որովհետև քաղաքացիների մոտ, որոնք ներկա կլինեն զորահանդեսին, դրանից հետո քեֆ անելու ցանկություն է առաջանալու, որովհետև նրանք բոլորովին ուրիշ բանակ են տեսնելու։

«Բայց նաև, որպեսզի մենք բանակը դարձնենք խաղաղություն, այլ ոչ թե պատերազմի գործիք, մենք ասում ենք, որ Հայաստանի բանակը Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանությունից դուրս ուրիշ որևէ խնդիր չունի լուծելու։ Մենք սա պետք է արձանագրենք՝ որպես ժողովրդական պետական պայմանավորվածություն, որ մենք բոլոր հնարավոր միջոցներով մեր պաշտպանունակությունը կբարձրացնենք, բայց մենք Հայաստանի ինքնիշխան սահմանից այն կողմ ռազմական խնդիրներ չենք ունենալու, ագրեսիվ քաղաքականության չենք վարելու»,- նշել է Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ բանակը երկրի սահմաններից դուրս կգա բացառապես այն դեպքերում, երբ միջազգային պայմանագրերի հիման վրա կմասնակցի խաղաղապահ առաքելությունների։

Հայաստանում  մայիսի 28-ին կանցկացվի զորահանդես, որի ժամանակ ցուցադրվելու է վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև