Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են միջազգային վարկանիշներում Հայաստանի դիրքի բարելավման միջոցառումները
Կառավարությունում անդրադարձ է կատարվել միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերը և դրա բարելավմանը միտված միջոցառումները։
Ներկայացվել են մանրամասներ տարբեր ուղղություններով արձանագրված հաջողությունների և այն ուղղությունների վերաբերյալ, որոնց շուրջ դեռևս կան բացեր և անհրաժեշտ է քայլեր իրականացնել։ Անդրադարձ է կատարվել նաև այն գործողություններին, որոնք կնպաստեն բարեփոխումների շարունակական իրականացմանը:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքի շարունակական բարելավման վերաբերյալ, առաջարկություններ և դիտարկումներ ներկայացրել վերոնշյալ ուղղությամբ արդյունավետ և հետևողական աշխատանք իրականացնելու շուրջ:
Այս համատեքստում վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում բարեփոխումների հետևողական իրականացման ուղղությամբ մոտիվացիոն մեխանիզմների ներդրումը: Երկրի ղեկավարը հանձնարարել է շարունակել ինստիտուցիոնալ լուծումների ներդրման ուղղությամբ քննարկումներն ու ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ։
Կարդացեք նաև
Հայաստան29 մայիսի 2026
Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները
Ներկաներն արձանագրել են, որ հաշվի առնելով կառույցների պետական ու պատմամշակութային բացառիկ դերը, միջոցառումների մեկտեղումը լիովին հնարավոր է՝ կախված ծրագրերի բովանդակությունից։
Հայաստան29 մայիսի 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կապված ձայնագրությունները մտացածին են. Մելոյան
Նախաքննական մարմինը նոր ձայնագրություն է հրապարակել։
Հայաստան29 մայիսի 2026
Հանրապետության տոնի առթիվ ՔԿ նախագահի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են
Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։