Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել, մենք պատրաստ ենք կարգավորմանը, երբ պայմանները հասունանան․ Ֆիդան
Հատուկ ներկայացուցիչների մի քանի հանդիպումների արդյունքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել սկզբնական փուլում հայ-թուրքական ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նա հավելել է, որ Անկարան պատրաստ է հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, հենց որ դրա համար համապատասխան պայմաններ ստեղծվեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս մասին ասել է «Turkiye» թերթին տված հարցազրույցում։
«Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել։ Էլ ավելի կարևոր քայլեր են արվել մեր նախագահի կամքով, ներառյալ՝ ուղիղ առևտուրն ու օդային բեռնափոխադրումները։ Նոր ժամանակահատվածում իրականացվելիք խնդիրները նույնպես հստակ են։ Մենք պատրաստ ենք կարգավորմանը, երբ դրա համար պայմաններ հայտնվեն»,- նշել է Ֆիդանը։
Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսել են 2022 թվականից՝ երկկողմ ձևաչափով աշխատելու համար նշանակելով հատուկ ներկայացուցիչներ.
-
Հայաստանի ներկայացուցիչ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան,
-
Թուրքիայի ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչ։
Հատուկ ներկայացուցիչների մի քանի հանդիպումների արդյունքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել սկզբնական փուլում հայ-թուրքական ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Այդուհանդերձ, նշված պայմանավորվածությունը մինչ օրս կյանքի չի կոչվել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։