Փեզեշքիանը հայտարարել է Բաքվի հետ հարաբերությունների բարելավման մասին
Պատերազմի ժամանակ Ադրբեջանը օգնել է մեզ այն ամենում, ինչ մեզ անհրաժեշտ էր․ Մասուդ Փեզեշքիան

Փեզեշքիանը հայտարարել է Բաքվի հետ հարաբերությունների բարելավման մասին և հատկապես նշել պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ցուցաբերված օգնությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանը պատերազմի ժամանակ զգալի օգնություն է ցուցաբերել Իրանին: Այս մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ բանակցություններից հետո վերականգնվել են տրանսպորտային ուղիները, ինչպես նաև իրանական բանկի և դեսպանատան աշխատանքը։
«Պատերազմի ժամանակ Ադրբեջանը օգնել է մեզ այն ամենում, ինչ մեզ անհրաժեշտ էր։Նրանք զգալի օգնություն են ցուցաբերել տարբեր հարցերում։ Մեզ հետ շատ լավ համագործակցել են նաև Ռուսաստանր, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը », հայտարարել է Փեզեշքիանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։