Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներին
Փոխվարչապետը հույս Է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերն այսուհետ ևս կընդլայնվեն:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունեց Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նորանշանակ և առաքելությունն ավարտող Կովկասի տարածաշրջանային տնօրեններին և Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարներին։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։
Շնորհավորելով Թոմաս Կայրիսին և Ռեմոն Զաքարիային նոր պաշտոններում նշանակման կապակցությամբ` փոխվարչապետը հույս հայտնեց, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերն այսուհետ ևս կընդլայնվեն:
Փոխվարչապետը բարձր գնահատեց ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց Ալկիս Դրակինոսին և Ջորջ Ախալկացիին՝ պետական կառույցների և մասնավոր հատվածի հետ կատարված արդյունավետ և կարևոր աշխատանքի համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։