Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային կառույցներին
Մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումն ու այդկերպ բնիկ ժողովրդի հետքն իր հայրենիքից մաքրելը պարունակում են ցեղասպանության հանցակազմի հատկանիշներ և պետք է դիտարկվեն ոչ միայն որպես մշակութային վանդալիզմ, այլև որպես ինքնության, հիշողության և պատմական իրավունքի դեմ ուղղված հանցավոր քաղաքականություն։

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը խոր ցավով և մտահոգությամբ է հետևում Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոչնչացման, վանդալիզմի և յուրացման փորձերին։
Սույն հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման փաստերը, Սուրբ Աստվածամոր տաճարի քանդման մասին հաղորդումները, ինչպես նաև սրբավայրերի, գերեզմանոցների, հուշարձանների և հայկական ինքնության տեսանելի նշանների նկատմամբ արձանագրված վանդալիզմի դեպքերը վկայում են ոչ թե առանձին միջադեպերի, այլ վտանգավոր և հետևողական քաղաքականության մասին։
Այս համատեքստում հատկապես մտահոգիչ է վերջին օրերին ադրբեջանական տեղեկատվական դաշտում ակտիվացած վտանգավոր հռետորաբանությունը՝ ուղղված Արցախի խորհրդանիշներից մեկի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի ոչնչացմանը, խեղմանը կամ վերաիմաստավորմանը։ Ստեփանակերտում հայկական ժառանգության ոչնչացման վերջին փաստերն այս վտանգը դարձնում են իրական և հրատապ։
Մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումն ու այդկերպ բնիկ ժողովրդի հետքն իր հայրենիքից մաքրելը պարունակում են ցեղասպանության հանցակազմի հատկանիշներ և պետք է դիտարկվեն ոչ միայն որպես մշակութային վանդալիզմ, այլև որպես ինքնության, հիշողության և պատմական իրավունքի դեմ ուղղված հանցավոր քաղաքականություն։
Կոչ ենք անում միջազգային մշակութային, իրավապաշտպան և դիվանագիտական կառույցներին, առաջնահերթորեն՝ UNESCO-ին և ICOMOS-ին, հրատապ և գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության հերթական անդառնալի կորուստը։ Անհրաժեշտ է ապահովել անկախ մշտադիտարկում, փաստագրում և միջազգային հասանելիություն՝ Արցախի մշակութային ու հոգևոր ժառանգության ներկա վիճակը գնահատելու համար։
Միջազգային հանրության լռությունն ու անգործությունն արդեն իսկ հանգեցրել են ծանրագույն հետևանքների՝ Արցախի հայաթափմանը, օկուպացմանը և հայկական պատմամշակութային ներկայության շարունակական ոչնչացմանը։ Այսօր այդ նույն անգործությունը կարող է դառնալ հերթական անդառնալի կորստի պատճառ»։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: