Հայաստան
2 օգոստոսի 2026 • 11:24
Պահանջում եմ բացատրություններ՝ ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստ»-ի վրա․ Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում

ԻՔՄ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է․
«Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ գումարները մեր վճարած հարկերից է գնում։ Բայց բոլորին հետաքրքրում է, որ «Հայփոստի» տնօրենը Հայկ Կոնջերյանի կինն է, որը 3-4 միլիոն աշխատավարձ է ստանում։
Կներեք, ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա։
Հարցի հասցեատերը Կառավարությունն է, որը նշանակում է «Հայփոստի» տնօրենին ու որը միլիարդներ է հատկացնում «Հայփոստին»»։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: