Պարոն Ռուբինյան, դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն Մխիթարյան
« Ում հարգանք, նրան հարգանք, ում պատիվ, նրան պատիվ»։

Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանին «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանն ասել է, որ պարոն Ռուբեն Ռուբինյանը երեկ խոսում էր բռնաճնշումների մասին և հայտարարում բռնաճնշումներ չկան։
«Ինձ հետաքրքիր է՝ եթե Հայաստանի Հանրապետությունում չկան բռնաճնշումներ, չկան քաղաքական բանտարկյալներ, այդ դեպքում պարզունակ ժեստի համար ինչո՞ւ եմ ես շուրջ երկու ամիս կալանավորվել»,-նշել է նա:
«Պարո՛ն Ռուբինյան, ամեն ինչ գնում է նրան, որ այո՛, դուք նշանակվելու եք, ընտրվելու եք Ազգային ժողովի նախագահ, բայց դուք չեք լինելու Ազգային ժողովի նախագահ և ամենակարևորը՝ բարեկրթության մասով, ում հարգանք, նրան հարգանք, ում պատիվ, նրան պատիվ»,-եզրափակել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։