Չորեքշաբթի, սեպտեմբերի 2
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
2 սեպտեմբերի 2026 • 06:59

Պարզվել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում հյուրերի սննդային թունավորման պատճառը

Արձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ։

Պարզվել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում հյուրերի սննդային թունավորման պատճառը

Պարզվել է այս տարվա  հուլիսի 14-ին՝ Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում մեր հյուրերից ոմանց մոտ առաջացած սննդային թունավորման պատճառը: Այդ մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

 Դեսպանատնից տեղեկանում ենք, որ արձանագրվել են գործընկերներից մեկի, ինչպես նաև վերջինիս մի շարք մատակարարների կողմից սանիտարական կանոնների խախտումներ։

«Ապագայում Ֆրանսիայի պետությունն այլևս չի օգտվի նրանց ծառայություններից։

Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի առողջապահական մարմիններին՝ անցկացված հետաքննության համար։ Դեսպանությունը կրկին հայցում է տուժած անձանց ներողամտությունը»,- նշված է գրառման մեջ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև