Պաշտոնապես սկսվեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» բազմազգ զորավարժությունը, որին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերը՝ նպատակ ունենալով բարձրացնել խաղաղապահ առաքելությունների պատրաստվածությունն ու փոխգործակցությունը։

Պաշտոնապես մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը, որը կանցկացվի հունիսի 17–25-ը՝ Հայաստանում, այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
Սա չորրորդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության վրա և ուղղված է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստման կարողությունների զարգացմանը։
Այս տարի զորավարժությանը, ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից բացի, մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։
«Արծիվ գործընկեր 2026»-ը նպատակ ունի բարձրացնել բազմազգ ուժերի փոխգործակցելիությունը, նպաստել փորձի փոխանակմանը և ամրապնդել խաղաղապահ ստորաբաժանումների պատրաստվածությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։