Պատմական իրադարձություն․ Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ երիտասարդական Աշխարհի առաջնությանը
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն Աշխարի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։

Քիչ առաջ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը, այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Աշխարի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։
Հայկական ֆուտբոլի համար սա աննախադեպ իրադարձություն է։ Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է միջազգային հանրության մեծ վստահության մասին:
Հայ երկրպագուներն ու հայկական ֆուտբոլի սիրահարները, և իհարկե պատանի ֆուտբոլիստները, հնարավորություն կունենան սեփական հարկի տակ զգալ Աշխարհի առաջնության շունչը։
«Սա մեր բոլորի հաղթանակն է։ Բարի գալուստ Աշխարհի առաջնություն, բարի գալուստ Հայաստան և Վրաստան։ Պատրաստվենք միասին ընդունելու աշխարհի ուժեղագույն երիտասարդական թիմերին»,– ասվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: