Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կանի ԵԱՏՄ-ի օգտին
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը կհասկանա, թե ինչ առավելություններ ունի երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)՝ համեմատած այլ միավորումների հետ։ Ինտերֆաքս-ի փոխանցմամբ՝ Պեսկովն ասել է․
«Մեզ միավորում է շատ լավ ինտեգրացիոն գործընթաց։ Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ն, ամեն տարի զգալի տոկոս է կազմում Հայաստանի ՀՆԱ-ի աճի մեջ։ Եվ մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է մյուս այլընտրանքներին»։
«Եվ մենք հույս ունենք, որ առաջին հերթին հայ ժողովուրդը, ինչպես նաև Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, իրավիճակը վերլուծելուց հետո, նույն եզրակացության կգան», - նշել է նա։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։
«Մենք շատ ընդհանրություններ ունենք։ Մենք լուրջ ներդրող ենք Հայաստանում։ Հետևաբար, շատ բան կա անելու, և հարաբերությունները կշարունակվեն պահպանվել։Մենք տեսնում ենք, որ Հայաստանը,նրա ղեկավարությունն այժմ կանգնած են որոշման առջև։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Սա մեզ համար կարևոր է, քանի որ դարեր շարունակ Ռուսաստանը և Հայաստանը հարևաններ են եղել, եղբայրական երկրներ։ Մենք սերտորեն կապված ենք մարդկանցով։ Մեր երկրում ապրում են բազմաթիվ հայեր, իսկ Հայաստանում՝ ռուսներ», - հավելել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։