Հայաստան
28 մայիսի 2026 • 07:26
Պետք է միանանք ՀՀ-ն հզորացնելու համար․ Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ
Կաթողիկոսը շեշտել է՝ այսօր ժողովուրդն ազգովի գլուխ է խոնարհում հերոսների առջև և անմար պահում նրանց լուսավոր հիշատակը։ Գարեգին Երկրորդը կոչ է արել միաբանվելու և միասին հզորացնելու Հայաստանի Հանրապետությունը։

Կենաց-մահու պայքարում հայ ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում հոգևորականները, հաղթանակ են տարել և սերունդների համար ապահովել հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը։ Այսպես է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորել Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ։ Վեհափառի ուղերձը թողարկել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը նշանավորելով՝ հիշում ենք Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսամարտերը։ Այդ պատմական գոյամարտերում վճռորոշ դերակատարություն ունեցավ Ամենայն հայոց Գևորգ Հինգերորդ Կաթողիկոսը։ Ազգի նվիրյալ զավակները նոր ժամանակներում անձնվիրաբար պաշտպանեցին հայրենիքը, շատերն իրենց կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար»,- ասված է ուղերձում։
Կաթողիկոսը շեշտել է՝ այսօր ժողովուրդն ազգովի գլուխ է խոնարհում հերոսների առջև և անմար պահում նրանց լուսավոր հիշատակը։ Գարեգին Երկրորդը կոչ է արել միաբանվելու և միասին հզորացնելու Հայաստանի Հանրապետությունը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: