Պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս՝ ՀՀ-ում քաղաքական ազդեցություն ունենալու. Փաշինյան
Վարչապետի ձևակերպմամբ՝ քաղաքական առաջիկա օրակարգի կարևորագույն հատվածը պետք է լինի այնպիսի մեխանիզմների և երաշխիքների ստեղծումը, որոնք թույլ չեն տա ընտրակաշառքի տրամաբանությամբ գործող ուժերին որևէ քաղաքական ազդեցություն ունենալ Հայաստանում։

Ազգային ժողովի հունիսի 16-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել աղմկահարույց հայտարարություններով՝ անդրադառնալով վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններին և ձևավորված նոր խորհրդարանի կազմին։
Կառավարության ղեկավարն արձանագրել է, որ իշխանություններին երկու անգամ էլ (2021 և 2026 թվականներին) գերծանր պայմաններում հաջողվել է ապահովել քաղաքացիների ազատ կամարտահայտումը, սակայն այս տարվա ընտրություններում բախվել են բոլորովին նոր մարտահրավերների։
Վարչապետի ձևակերպմամբ՝ քաղաքական առաջիկա օրակարգի կարևորագույն հատվածը պետք է լինի այնպիսի մեխանիզմների և երաշխիքների ստեղծումը, որոնք թույլ չեն տա ընտրակաշառքի տրամաբանությամբ գործող ուժերին որևէ քաղաքական ազդեցություն ունենալ Հայաստանում։
Փաշինյանը բացահայտ հարված է հասցրել նորընտիր խորհրդարանական ընդդիմությանը՝ նրանց անվանելով ապօրինի ձևավորված միավոր.
«Այո՛, մենք պետք է հստակ արձանագրենք, որ, ըստ էության, խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է կամ նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր»:
Վարչապետը հավելել է, որ Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից, և իշխանությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ պարտավորությունը ստանձնել է։
Ըստ Փաշինյանի՝ Կառավարությանը, ժողովրդին և քաղաքական մեծամասնությանը ոչինչ չի խանգարում կենտրոնանալ ընտրակաշառք բաժանող ուժերին «արմատախիլ անելու» վրա։ Նա ընդգծել է, որ այդ գործընթացն արդեն իսկ սկսված է և որևէ կերպ չի կարող կասեցվել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։