ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Լրացուցիչ հարցերի կամ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ կամ զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների ընտրություն՝ ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով, հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
Նախարարության հաղորդմամբ՝ զորակոչիկների ընտրության գործընթացն անցկացվելու է N զորամասում՝ համաձայն սահմանված ժամանակացույցի.
-
2026 թվականի հուլիսի 14-ին, ժամը 10։00-ին — ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական կոմիսարիատներում հաշվառված զորակոչիկների համար,
-
2026 թվականի հուլիսի 15-ին, ժամը 10։00-ին — ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային զինվորական կոմիսարիատներում հաշվառված զորակոչիկների համար։
Լրացուցիչ հարցերի կամ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ կամ զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: