POLITICO. Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին կժամանի Հայաստան
Այցի պատճառով չեղարկվել է Եվրահանձնաժողովի հուլիսի 1-ի նիստը, ինչի հետևանքով հետաձգվել են ԵՄ մի շարք ներքին օրենսդրական նախագծեր։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հաջորդ շաբաթ կայցելեն Երևան։ Այս մասին գրում է Politico–ն։ Այցի նպատակն է աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակից և դեպի Արևմուտք որդեգրած կուրսից հետո։
«Այս այցը հզոր ազդակ կլինի Ռուսաստանի ճնշումների ֆոնին՝ փոխանցելով, որ «Եվրոպան ձեզ հետ է»»,- նշել է ԵՄ անանուն պաշտոնյան։
Այցի պատճառով չեղարկվել է Եվրահանձնաժողովի հուլիսի 1-ի նիստը, ինչի հետևանքով հետաձգվել են ԵՄ մի շարք ներքին օրենսդրական նախագծեր։
Սա ֆոն դեր Լայենի երկրորդ այցն է Երևան վերջին երկու ամսում։ Լրատվամիջոցը հավելում է, որ Լեռնային Ղարաբաղի անկումից և ռուսական կողմի անգործությունից հետո Հայաստանն արագացրել է մերձեցումը Արևմուտքի հետ՝ սառեցնելով անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։