«Պորտուն» ու «Բարսելոնան» ցանկացել են ձեռք բերել Սպերցյանին
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 31 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։

Հայտնի պորտուգալացի ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոզան հաստատել է խոսակցությունները, թե Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» եւ պորտուգալական «Պորտուն» հետաքրքրված են եղել Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է Sport24-ը։
«Կարծում եմ՝ «Կրասնոդարի» պահանջած գումարը շատ մեծ էր «Պորտուի» համար, իսկ «Բարսելոնայի» հետ գործարքը քննարկվել է։ Այդ նորությունները համապատասխանում են իրականությանը։ Չեմ բացառում, որ «Պորտուն» այս տարի չեմպիոն դառնալու դեպքում՝ ունենա այդպիսի ֆինանսական հնարավորություններ»,- Բարբոզայի խոսքը մեջբերում է Sport24-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 31 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: