Հայաստան
4 հունիսի 2026 • 08:35
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ՝ ապահովելով 19,3% աճ 2025 թվականի նույն ժամանակահատվածի զբոսաշրջային այցելությունների համեմատ։

Ռեկորդային արդյունք է գրանցվել 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին, հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:
Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ՝ ապահովելով 19,3% աճ 2025 թվականի նույն ժամանակահատվածի զբոսաշրջային այցելությունների համեմատ։
Այս ցուցանիշը վկայում է Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության և երկրի զբոսաշրջային գրավչության շարունակական բարձրացման մասին։
«Նոր ուղիղ չվերթների գործարկումը, ինչպես նաև միջազգային շուկաներում իրականացվող ակտիվ և նպատակային մարքեթինգային արշավները նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և երկրի դիրքավորմանը, որպես հետաքրքիր ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։