Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱԺ նախկին պատգամավորն արդեն իսկ ձերբակալված է։ Իրավապահ մարմինները դատարան են ներկայացրել միջնորդություն՝ նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել և ձերբակալել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ․Հ․-ին։ Վերջինս կասկածվում է տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն, խտրականություն և թշնամանք հրահրելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ քննության տվյալների՝ դեպքի առթիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։ Նախկին պատգամավորի հայտարարություններում ատելության ու անհանդուրժողականության քարոզի առկայությունը հաստատվել է նաև համապատասխան փորձաքննության եզրակացությամբ։
Հսկող դատախազի որոշմամբ Ռ․Հ․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածով՝
-
ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ — Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը (մեղադրանքը առաջադրվել է 3 դրվագով)։
ԱԺ նախկին պատգամավորն արդեն իսկ ձերբակալված է։ Իրավապահ մարմինները դատարան են ներկայացրել միջնորդություն՝ նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Քրեական վարույթի նախաքննությունն այս պահին ընթացքի մեջ է։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: