Ռուբեն Ռուբինյանին շնորհավորել է Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը
Ռիկսդագի խոսնակը համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը շարունակելու է զարգանալ կառուցողական և դրական հունով։

Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Շնորհավորական ուղերձում Ռիկսդագի խոսնակը նշել է, որ Շվեդիան և Հայաստանն ունեն գերազանց հարաբերություններ՝ ընդգծելով երկու երկրների միջև հասարակության բոլոր մակարդակներում ձևավորված համագործակցության և փոխանակումների պատմությունը։
Անդրեաս Նորլենը համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը հիմնված է ընդհանուր հիմնարար արժեքների և սկզբունքների վրա, շարունակելու է զարգանալ կառուցողական և դրական հունով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։