Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
Ռուբեն Վարդանյանին և մի շարք հայ գերիների տեղափոխել են Բաքվի Ումբակի բանտային համալիր։

Ռուբեն Վարդանյանի իրավունքների հարցերով զբաղվող ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը NEWS.am-ին հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամներից ստացված տեղեկությունների նրան և մի շարք այլ հայ գերիների տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր։
Սահակյանը նշել է, որ այս պահին ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, որոշ տեղեկություններ այդ մասնավոր զրույցների ընթացքում փոխանցվում են, սակայն անմիջական դիտարկման, վիճակի, մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող և ամրագրող որևէ կառույց գոյություն չունի, ու սա ստեղծում է տեղեկատվական վակուում:
Նա նշել է նաև , որ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։ Այս որոշումը խթան կարող է հանդիսանալ այդ փաստաթղթերի տրամադրման համար։
Եվ դա չի նշանակում, որ դատավճիռները չտրամադրելով Ադրբեջանը կարող է փակել ճանապարհը դեպի միջազգային դատարաններ։ Ընդհակառակը՝ նման իրավիճակում կարող է արձանագրվել, որ ներպետական իրավական միջոցներն արդյունավետ չեն գործում, և այդ պայմաններում ՄԻԵԴ դիմելու ժամկետների հաշվարկը սկսվում է դատական ակտերի փաստացի ստացման պահից։
«Պետք է նշել, որ այս պահին ՄԻԵԴ-ը դարձել է կարևոր օղակ, քանի որ որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ գերիների առողջական վիճակի վերաբերյալ, ստացվում են հենց դատարանի գործունեության շնորհիվ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նման տեղեկատվություն ներկայացրել էր դատարանին դեռ հունվարին, սակայն փետրվարին հանդես եկավ նոր միջնորդությամբ՝ խնդրելով ՄԻԵԴ-ին վերացնել հայ գերիների նկատմամբ կիրառված ապահովման միջոցները և դադարեցնել հաշվետվությունների ներկայացման պարտականությունը։
Այս միջնորդության առնչությամբ մենք ներկայացրել ենք դիրքորոշում՝ հիմնավորելով, որ գերիների կյանքի և առողջության նկատմամբ սպառնացող անմիջական վտանգները շարունակում են պահպանվել։ Ավելին՝ տեղեկատվության սակավությունն ինքնին լուրջ մտահոգության առիթ է և կարող է դիտարկվել որպես խոշտանգումների վտանգ պարունակող հանգամանք։ Նման պայմաններում ՄԻԵԴ-ի շարունակական ներգրավվածությունը մնում է խիստ կարևոր»,– ասվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: