Ռուբիոն շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերած խիզախության համար և հույս է հայտնել, որ երկու երկրները երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին են
«Ստորագրվեց մի հռչակագիր,որը վերջ դրեց ոչ միայ հակամարտությանը, այլև հիմք դրեց Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման նախաձեռնությանը։ Ես սա միայն ենթակառուցվածքային նախագիծ չէ»։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել,որում անդրադարձ է կատարել TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության առաջին տարեդարձին։
Հայտարարության մեջ ասվում է, որ մեկ տարի առաջ ԱՄՆ-ում նախագահ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովեց, որը ձգվում էր տասնամյակներ։ Ստորագրվեց մի հռչակագիր,որը վերջ դրեց ոչ միայ հակամարտությանը, այլև հիմք դրեց Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման նախաձեռնությանը։ Ես սա միայն ենթակառուցվածքային նախագիծ չէ։
Այն Անդրկասպյան առևտրային երթուղու կարևոր օղակ է, առևտրային նոր հնարավորությունների շարժիչ ուժ՝ Միացյալ Նահանգների և այլ երկրների համար, ինչպես նաև օրինակ այն բանի, թե ինչպես տնտեսական համագործակցությունը կարող է ամրապնդել խաղաղությունը երկարատև վեճերի կարգավորումից հետո։Ռուբիոն նշել է, որ TRIPP նախագիծն աստիճանաբար կյանքի է կոչվում։
«Հայաստանում արդեն մեկնարկել են երկաթուղու ինժեներական հետազոտությունները, իսկ Ադրբեջանը մոտենում է դեպի Հայաստան միացվող ավտոմայրուղու և երկաթուղու շինարարության ավարտին»,-նշել է Մարկո Ռուբիոն:
Ռուբիոն շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերած խիզախության համար և հույս է հայտնել, որ երկու երկրները երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին են։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։