Ռուսական շուկայում մերժված հայկական ապրանքները կվաճառվեն ԵՄ-ում
Կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որպեսզի հայ տնտեսվարողները կարողանան իրենց արտադրանքը դեպի Եվրամիության շուկա արտահանել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումը սահմանափակելու ֆոնին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որպեսզի հայ տնտեսվարողները կարողանան իրենց արտադրանքը դեպի Եվրամիության շուկա արտահանել։
Հարցին, թե որքանով են համատեղելի եվրապական ստանդարտները և հայկական ապրանքները, նախարար Պապոյանը պատասխանել է, որ հայկական արտահանելի պտուղ-բանջարեղենն ունի Global Gap սերտիֆիկատ, որն ամենաբարձր կարգի սերտիֆիկատներից մեկն է։Սակայն կան տրանսպորտային ծախսեր, որոնց հետ կապված փոխհատուցման ծրագիր է այսօր ներկայացվել Կառավարություն։
«Կսուբսիդավորենք մեր գյուղմթերք արտահանողներին, որպեսզի նրանք կարողանան մրցունակ գներ առաջարկել եվրոպական շուկային»,- ասել է նախարարը։
Նա շեշտել է, որ Կառավարությունն աջակցության այդ ծրագրով պատրաստվում է մեծ գումարներ ծախսել, որպեսզի տնտեսվարողները չտուժեն։
Հարցին, թե Եվրամիության որ երկրներ կկարողանան հայ տնտեսվարողներն ապրանք արտահանել, Պապոյանն ասել է.
«Բոլոր եվրոպական երկրներ՝ սկսած Հունաստանից վերջացրած Գերմանիայով»։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: