Ռուսաստանը և Թուրքիան գտել են խնդիրների համատեղ լուծումներ նույնիսկ դժվար ժամանակներում․Շոյգու
Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և թուրք նախարարը միմյանց դիմել են «սիրելի բարեկամ»։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նշել է, որ Մոսկվան և Անկարան գտել են փոխադարձաբար ընդունելի լուծումներ բազմաթիվ խնդիրների համար։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ նա հիշել է վերջին տարիներին իրենց ակտիվ համատեղ աշխատանքը։ «Ե՛վ ձեր նախորդ պաշտոնում և՛ ձեր ներկայիս պաշտոնում դուք միշտ ակտիվորեն համագործակցել եք Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում», - թուրք նախարարին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Որպես օրինակ՝ Շոյգուն նշել է Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերը։ «Մենք այն ժամանակ ավելի հաճախ էինք հանդիպում, և այդ հանդիպումները զուտ գործնական էին։ Դրանք դժվար ժամանակներ էին, բայց Ռուսաստանը և Թուրքիան միշտ գտնում էին փոխադարձաբար ընդունելի լուծումներ, և ես չեմ հիշում մի ժամանակ, երբ մենք չավարտեինք մեր աշխատանքը՝ լինի դա Սիրիայում լարվածության թուլացման գոտի ստեղծելը, թե միջազգային ահաբեկիչների դեմ պայքարը», - ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերը մեծ նշանակություն ունեն Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայունության համար, իսկ երկկողմ հարաբերություններում շատ կարևոր են լոգիստիկ և առևտրային հարաբերությունները։
Շոյգուն առաջարկել է քննարկել արդիական հարցեր՝ նշելով, որ «որոշները նույնն են մնացել, բայց ի հայտ են եկել նոր խնդիրներ քննարկման և համատեղ աշխատանքի համար»։ Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և թուրք նախարարը միմյանց դիմել են «սիրելի բարեկամ»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։