Ռուսաստանը որևէ պաշտոնական խնդրանք չի ստացել Հայաստանից՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ․Օվերչուկ
«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը և շարունակել կոնցեսիոն պայմանագիրը Հայաստանում», - ասել է Օվերչուկը։

Ռուսաստանը որևէ պաշտոնական խնդրանք չի ստացել Հայաստանից՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ,հայտարարել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ոչ, մենք որևէ պաշտոնական խնդրանք չենք ստացել կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ, բայց մենք անընդհատ լսում ենք հրապարակային հայտարարություններ այս մասին», - լրագրողներին ասել է Օվերչուկը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։
Ռուսաստանը, ընդգծել է նա, կողմ է բոլոր հարցերը լուծելուն խորհրդակցությունների և երկխոսության միջոցով՝ լիովին հանգիստ։ «Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը և շարունակել կոնցեսիոն պայմանագիրը Հայաստանում», - ասել է Օվերչուկը։
Փոխվարչապետի գնահատմամբ՝ Ռուսաստանում նաև Հայաստանի երկաթուղային համակարգի առանձին հատվածները հնարավոր փոխանցելու վերաբերյալ առաջարկներ են լսում, սակայն Մոսկվան նման մոտեցումը վիճահարույց է համարում։
Օվերչուկը հիշեցրել է, որ 2026 թվականի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշումներ է ընդունել Հայաստանում երկաթուղիների երկու հատվածների վերակառուցմանն աջակցելու մասին՝ Նախիջևանի հետ սահմանին և Գյումրիի շրջանում։
«Մենք պատրաստ ենք վերականգնել դրանք։ Եվ, ըստ էության, մենք բանակցություններ ենք վարել հայերի հետ այս հարցի շուրջ, բայց հետաքրքիր է, որ հենց որ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց երկաթուղու այս երկու շատ կարևոր հատվածների վերականգնմանը մասնակցելու իր պատրաստակամության մասին, որոնք իսկապես կապահովեն հայկական երկաթուղիների կապը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, բառացիորեն հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային, իբր, զրկում է Հայաստանին երկաթուղու զարգացման առումով որևէ մրցակցային առավելությունից», - նշել է Օվերչուկը։
Նա հավելել է, որ առայժմ դժվար է գնահատել, թե ինչ կերպ Հայաստանը կկարողանա առանց ռուսական երկաթուղային համակարգի հետ փոխգործակցության տրանսպորտային կապակցվածություն ապահովել արտաքին աշխարհի հետ:
«Բայց դա այնպիսի քննարկում է, որը բարձր մասնագիտական փորձագիտական բնույթ է կրում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն6 օգոստոսի 2026
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
«ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում»։
Քաղաքականություն6 օգոստոսի 2026
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը։
Քաղաքականություն6 օգոստոսի 2026
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խոսել է Երևանի կողմից շանտաժի անցնելու մասին
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը ։