Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ Հայաստանի հայտարարություններին
Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայի հետ կապերի կարևորության մասին Երևանի հայտարարությունները չեն համապատասխանում ղեկավարության գործողություններին։

Ռուսաստանի հետ կապերի պահպանման և զարգացման կարևորության մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները չեն համապատասխանում հանրապետության ղեկավարության գործողություններին, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝«Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի՝ որպես գործընկերոջ կարևորության և Երևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու մտադրության մասին։ Սակայն, ցավոք, մենք չենք տեսնում, որ այս խոսքերը համընկնեն Հայաստանի ղեկավարության գործողությունների և քայլերի հետ, որը հստակորեն արտահայտել է ԵՄ-ին անդամակցելու իր ցանկության մասին», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայաստանը մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրման գործընթացը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։